Կոնչիտա Վուրստը մերկացել է Rolling Stone-ի շապիկի համար

20:11 • 25.06.15

Ավստրիացի երգիչ Թոմաս Նոյվիրտն, ով վերջին տարիներին  առավել հայտնի է  Կոնչիտա Վուրստ կեղծանվամբ, առանց վերնազգեստի նկարահանվել է  Rolling Stone ամսագրի գերմանական տարբերակի շապիկի համար: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է ամսագրի կայքէջում:

Նոր համարում, որը վաճառքում կհայտնվի հուլիսին, «Կոնչիտա Վուրստի երկրորդ կյանքը» խորագրով ծավալուն հոդված կհրատարակվի կատարողի մասին: Հոդվածն ուղեկցվում է փոփ-մշակույթում զգեստափոխման և գենդերային կերպարների մասին սյունյակով:

Կոնչիտա Վուրստի մասին հոդվածից բացի նյութեր կհրատարակվեն Բոբ Դիլանի, The Beatles, Ջեյմս Բրաունի և Արնոլդ Շվարցենեգերի մասին:

Ամերիկյան Rolling Stone ամսագիրը, որը հիմնադրվել է 1967-ին, համարվում է ամենահեղինակավորներից մեկը երաժշտության և փոփ-մշակույթի ասպարեզում:


 

Կոնչիտա Վուրստը մերկացել է Rolling Stone-ի շապիկի համար