Ռիկի Մարտինին քննադատել են կիսաշրջազգեստով համերգ տալու համար

11:10 • 25.06.15

Աշխարհահռչակ պուերտոռիկացի երգիչ Ռիկի Մարտինը Մեխիկոյում տեղի ունեցած համերգից հետո սոցկայքերում առաջացրել է իր անձի դեմ ուղղված քննադատության բուռն ալիք:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, պատճառը համերգի ժամանակ Մարտինի կրած կիսաշրջազգեստն է: Հայտնի է, որ երգիչն ու նրան ուղեկցող պարային խումբը ողջ համերգի ընթացքում կրել են շոտլանդական կիլտերին նմանվող կիսաշրջազգեստներ:

 

Այնուհանդերձ, Մարտինի համերգը շատ հաջող է անցել. դրան ներկա է եղել մոտ 10.000 երկրպագու։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ 2010թ. երգիչը բացեիբաց հայտարարել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Սակայն նրա բազմաթիվ երկրպագուներ առայսօր դժվարանում են հավատալ Մարտինի` միասեռական լինելու փաստին:

Ռիկի Մարտինին քննադատել են կիսաշրջազգեստով համերգ տալու համար