Դերասան Շայա Լաբաֆը վնասվածք է ստացել գլխով ապակի կոտրելու փորձի ժամանակ

13:27 • 25.06.15

Հոլիվուդյան դերասան Շայա Լաբաֆը գլխի վնասվածք է ստացել, երբ նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ փորձել է գլխով ապակի կոտրել, գրում է TMZ-ն։

 

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 24-ին՝ «Ամերիկյան մեղր» (American Honey) ֆիլմի նկարահանումների ժամանակ։

 

Ապակին կոտրելու անհաջող փորձի հետևանքով Լաբաֆը գլխի վնասվածք է ստացել, վնասել է նաև աջ ձեռքի ցուցամատը։

 

Դերասանին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերել և կարել վերքերը։

 

Լաբաֆի ներկայացուցիչը հայտնել է, որ վնասվածքներն աննշան են, և դերասանը նկարահանման հրապարակ կվերադառնա արդեն հինգշաբթի օրը։ 

Դերասան Շայա Լաբաֆը վնասվածք է ստացել գլխով ապակի կոտրելու փորձի ժամանակ