Նիկիտա Միխալկովը ներկայացրել է իր ինքնակենսագրական գիրքը

15:45 • 26.06.15

Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովի «Իմ սիրո տարածքը» ինքնակենսագրական գիրքը թողարկվել է մայիսի 26-ին, սակայն պաշտոնական շնորհանդեսը կայացել է նախօրեին՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Ռեժիսորը պատմել է մամուլին գրքի վրա տարված աշխատանքի և գրքի այդ շարքի շարունակության մասին, գրում է filmpro.ru-ն։

 

Մինչ հունիսի 25-ը վաճառվել է ավելի քան 7.500 օրինակ։ Ռեժիսորը պատմել է, որ աշխատանքը տևել է կես տարի։ Անձամբ հեղինակը գիրքը բնութագրել է որպես թեթև և խոսակցական։

 

«Այս գիրքը փորձնական քար է, մեծ աշխատանքի մի մասը, որում կներառվեն նաև վարպետության դասեր և հիշողություններ հրաշալի մարդկանց մասին, որոնց հետ ես հանդիպել եմ Աստծո կամքով»,- նշել է Միխալկովը։

 

Իր աշխատանքում ռեժիսորը կենտրոնացել է ընտանիքի, ռեժիսորական ձեռքբերումների, կարիերայից հետաքրքիր փաստերի, դերասանական աշխատանքների և շատ այլ թեմաների վրա։


 

Նիկիտա Միխալկովը ներկայացրել է իր ինքնակենսագրական գիրքը