Վրաստանում ջրհեղեղի հետևանքով մահացած 24-ամյա աղջկա անունով գրադարան կանվանակոչվի

13:14 • 26.06.15

Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղի հետևանքով մահացած 24-ամյա Իվլիտա Ջիբութիի անունով նրա հայրենի Չոխաթաուրի շրջանում գրադարան կանվանակոչվի:

 

Գրադարանը կբացվի մեդիայի տան գրասենյակում՝ նրա ծննդյան օրը՝ հուլիսի 19-ին, և կդառնա երիտասարդներին գրականությանը ծանոթացնելու վայր, որտեղ ինտերնետային ռեսուրսներին հասանելիությունը սահմանափակ չի լինի և կքննարկվեն նոր նախաձեռնություններ:

 

Գրադարան բացելու նախաձեռնությունն Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Գեորգի Կեկելիձեինն է, որին արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

 

Վրաստանի կառավարության ղեկավարի հանձնարարությամբ՝ երկրի կրթության ու գիտության նախարարությունը, նաև այլ գերատեսչություններ առաջիկայում գրադարանին գրքեր կփոխանցեն:

 

Հունիսի 14-ի գիշերն Իվլիտան ամուսնու և ընկերուհու՝ Մարիամ Կուտելիայի հետ գտնվել է Վերեի կիրճում գտնվող իր տանն ու պատրաստվել քննություններին: Հեղեղումից հետո Իվլիտան սպասել է փրկարար ծառայություններին՝ բարձրանալով տան տանիքը, սակայն ջրի հոսանքը քշել է երեքին էլ:

 

Իվլիտայի ամուսնուն հաջողվել է փրկվել:

Վրաստանում ջրհեղեղի հետևանքով մահացած 24-ամյա աղջկա անունով գրադարան կանվանակոչվի