Ավարտվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնը, հայտնի են հաղթողները
Ավարտվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնը, որը մեկնարկել էր մեկ շաբաթ առաջ և անց էր կացվում 37-րդ անգամ:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ կայացել է դափնեկիրների մրցանակաբաշխության արարողությունը: Լավագույն ֆիլմ է ճանաչվել բուլղարական «Անհաջողակները» ֆիլմը:
Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել Մեթյու Հեյնեմանի «Պատժարարների երկիրը» ֆիլմը: «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում նշվել է Ֆրեդերիկե Ասպեկի անունը` «Ռոսիտա» ֆիլմի համար:
Լավագույն դերասանական աշխատանքի մրցանակներ են ստացել Երկեբուլան Դայիրովը` «Շլագբաում» ֆիլմի և դերասանուհի Ելենա Լյադովան` «Օրլեան» ֆիլմում իր աշխատանքի համար:
Մոսկվայի կինոփառատոնը անց է կացվել հունիսի 19-26-ը, մրցութային ծրագրում ներառվել էր 12 ֆիլմ Ռուսաստանից, Իսպանիայից, Դանիայից, Ճապոնիայից, Լիբանանից, Բուլղարիայից, Ֆինլանդիայից, Սերբիայից և այլ երկրներից:
Ցուցադրվել էր նաև Լուսին Դինքի «Սարոյանի երկիրը» կիսավավերագրական ֆիլմը:










