Ջոան Ռոուլինգը հայտնել է Հարի Փոթերի մասին ներկայացման պրեմիերայի մասին
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը Twitter-ում խոստացել է, որ իր գրքային հերոս հրաշագործ Հարի Փոթերը և մոգության դպրոցը յուրահատուկ շարունակություն կունենան, գրում է Газета-ն։
«Ես շատ ուրախ եմ հաստատել, որ Լոնդոնում հաջորդ տարի կկայանա «Հարի Փոթերը և անիծված մանկիկը» ներկայացման պրեմիերան»,- գրել է Ռոուլինգը։
Հեղինակի խոսքով՝ բեմականացման մեջ կպատմվի նոր պատմություն։ Սցենարիստը կլինի Ջեք Թորնը, ռեժիսոր-բեմադրիչը՝ Ջոն Թիֆանին։ Նախագծի ստեղծմանն ամիջական մասնակցություն կունենա նաև անձամբ Ռոուլինգը։










