Մոսկվայում անհայտ անձը կրակել է երգչուհի Վալերիայի և նրա ամուսնու բնակարանի պատուհաններին
Մոսկվայում անհայտ անձը կրակել է երգչուհի Վալերիայի և նրա ամուսնու՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի բնակարանի պատուհանների ուղղությամբ, հայտնում է Комсомольская правда-ն։
ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչը նշել է, որ կոտրված ապակու մասին ոստիկանությանը հայտնել է աստղային զույգի տան աշխատողը։
Ոստիկանությունում հաստատել են, որ մոսկովյան բնակարանում կոտրված է պատուհանի ապակին։ Նախնական տվյալներով՝ կրակել են օդամղիչ ատրճանակից։ Տանտերերն այդ պահին տանը չեն եղել, երգչուհին ամուսնու հետ մեկնել է շրջագայության։










