Ռուս աստղերը` Մոսկվայի միջազգային կինոփառատոնի փակմանը (լուսանկարներ)

11:01 • 27.06.15

Հունիսի 26-ին տեղի է ունեցել Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ռուսական կինոոլորտի ամենաականավոր ներկայացուցիչները։

 

Ինչպես նշում է tatler.ru-ն, միջոցառման ժամանակ կայացել է մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Լավագույն ֆիլմ է ճանաչվել բուլղարական «Անհաջողակները» ֆիլմը։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լավագույն դերասանական աշխատանքի մրցանակներ են ստացել Երկեբուլան Դայիրովը` «Շլագբաում» ֆիլմի և դերասանուհի Ելենա Լյադովան` «Օռլեան» ֆիլմում իր աշխատանքի համար։

 

Մոսկվայի կինոփառատոնն անց է կացվել հունիսի 19-26-ը, մրցութային ծրագրում ներառվել էր 12 ֆիլմ՝ Ռուսաստանից, Իսպանիայից, Դանիայից, Ճապոնիայից, Լիբանանից, Բուլղարիայից, Ֆինլանդիայից, Սերբիայից և այլ երկրներից։

 

Ելենա Լյադովա


 

Ելենա Լյադովա, Վլադիմիր Վդովիչենկով

Ելենա Կուլեցկայա

Ալեքսանդրա Սավելևա

Ելենա Պոդկամինսկայա

Օլգա Նովոժիլովա

Անաստասիյա Զադորոժնայա

Օլեսյա Սուդզիլովսկայա

Տատյանա Միխալկովա

Ռուս աստղերը` Մոսկվայի միջազգային կինոփառատոնի փակմանը (լուսանկարներ)