Կալիֆոռնիայում տգեղ շների մրցույթ է անցկացվել
17:34 • 27.06.15
Կալիֆոռնիայում ընտրել են ամենատգեղ շանը, գրում է gazeta.ru-ն: Տիտղոսակիր է դարձել 10 տարեկան Կվազի Մոդո շունը, որը ողնաշարի բնածին արատ է ունեցել:
Նշվում է, որ գլխավոր մրցանակը կազմել է 1500 դոլար:
Շունը պիտբուլի և հոլանդական հովվաշան խառնուրդ է: Մրցույթին մասնակցել է 25 շուն:
Placeholder










