Հոլանդացի նկարչուհին մարդկային քանդակներ է ստեղծում զուգագուլպաներից (լուսանկարներ)

21:21 • 27.06.15

Նեյլոնե զուգագուլպաները նոր անհավանական կիրառություն են ստացել քանդակագործ-նկարիչ Ռոզա Վերլուփի ձեռքում:


Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` հոլանդացի նկարչուհին զուգագուլպաներից մարդկային տեսք
ունեցող քանդակներ է պատրաստում:


Հավաքելով մարմնագույն երանգի հազարավոր օգտագործված զուգագուլպաներ`նա դրանցից արվեստի գործեր է պատրաստում:


Գեղարվեստական նշանակություն ստացած զուգագուլպաները նա ծալում, կտրում ու կարում է` ամրացնելով միմյանց, քանի դեռ դրանցից մարդկային կերպարանք հիշեցնող արձան չի ստացել:


Իր գործերում նկարչուհին ինքը տեսնում է «հզորություն, խոցելիություն և լռություն»:


Հոլանդացի նկարչուհին մարդկային քանդակներ է ստեղծում զուգագուլպաներից (լուսանկարներ)