Warner Bros.-ը ֆիլմ կնկարահանի ՖԻՖԱ-ում ծագած սկանդալի մասին

00:45 • 27.06.15

«Օսկար»  հեղինակավոր կինոմրցանակի կրկնակի դափնեկիր, ամերիկացի ռեժիսոր Բեն Աֆլեքը կֆինանսավորի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայում ծագած կոռուպցիոն սկանդալի մասին Warner Bros. ընկերության ֆիլմի նկարահանումները:

Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն` The Hollywood Reporter-ին հղումով, ֆիլմի ռեժիսորը կլինի Գևին Օ' Կոնորը:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ցյուրիխում ձերբակալվել էին ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:


 

 

Warner Bros.-ը ֆիլմ կնկարահանի ՖԻՖԱ-ում ծագած սկանդալի մասին