Քանյե Ուեսթն ինքն իրեն «ժամանակակից մեծագույն ռոք աստղ» է հռչակել

11:35 • 28.06.15

Ամերիկացի երգիչ Քանյե Ուեսթը ելույթ է ունեցել «Գլաստոնբերի» բրիտանական փառատոնին` եզրափակիչում ինքն իրեն անվանելով «ժամանակակից մեծագույն ռոք աստղ»։ Այս մասին հայտնել է NME կայքը։


Ուեսթը երկու ժամ կատարել է ինչպես իր հին, այնպես էլ՝ նոր երգերը։ Բացի այդ, երգիչը նաև կատարել է հայտնի Queen խմբի Bohemian Rhapsody երգը։


Չնայած ռեփերի կատարման նկատմամբ վիճելի սպասելիքներին, պարբերականը նշում է, որ բեմի առջև հավաքվել էր երգչի երկրպագուների մեծ բազմություն, որի արդյունքում համերգը հրաշալի է անցել։

Քանյե Ուեսթն ինքն իրեն «ժամանակակից մեծագույն ռոք աստղ» է հռչակել