Լոս Անջելեսում կայացել է BET Awards մրցանակաբաշխության արարողությունը (լուսանկարներ)
Լոս Անջելեսում կիրակի կայացել է աֆրոամերիկացի երաժիշտների, դերասանների, մարզիկների և այլ ոլորտների ներկայացուցիչների համար հիմնված BET Awards մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Լավագույն նոր արտիստ» անվանակարգում անսպասելիորեն հաղթող է ճանաչվել 23-ամյա բրիտանացի երգիչ Սեմ Սմիթը։ Իսկ «Լավագույն R&B/փոփ կատարող» է ճանաչվել Բեյոնսեն։ Նույն անվանակարգում լավագույն տղամարդ կատարող է ճանաչվել Քրիս Բրաունը։
Նիկի Մինաժն արժանացել է «Լավագույն հիփ-հոփ կատարող» տիտղոսին, ինչպես նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։
«Լավագույն դուետ», որն աշխատում է հիփ-հոփ ոճում, դարձել է Rae Sremmurd խումբը։
«Լավագույն դերասան» է ճանաչվել Թորենս Հովարդը, իսկ «Լավագույն դերասանուհի»՝ Թարաջի Հենսոնը։
Տարվա լավագույն ֆիլմ անվանակարգին է արժանացել «Սելմա» ֆիլմը։


























