«Մոխրագույնի 50 երանգները» գրքի հեղինակն ավելացրել է կարողությունը 15 մլն դոլարով
Բրիտանացի գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսը՝ «Մոխրագույնի 50 երանգները» եռապատման հեղինակը, 2014-ին ավելացրել է իր կապիտալը՝ հասցնելով 58 մլն դոլարի, հայտնում է Газета-ն։
2014-ին Ջեյմսի գումարն ավելացել է 15.3 մլն դոլարով։
Նշվում է, որ այդ գումարում ներառված չեն «Գրեյ» անվանումով նոր գրքից և «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմից ստացված եկամուտները։ Ի դեպ, ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 569 մլն դոլար։










