Սթիվեն Սփիլբերգի կինոստուդիան կէկրանավորի «Յուրայի դարաշրջանի այգու» հեղինակի վերջին վեպը

21:07 • 29.06.15

DreamWorks կինոստուդիան, որի համահիմնադիրներից մեկը Սթիվեն Սփիլբերգն է, գնել է «Յուրայի դարաշրջանի այգու» հեղինակի` Մայքլ Քրայթոնի վերջին «Միկրո» վեպի  էկրանավորման իրավունքը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն`   Variety-ին հղումով:

«Մենք շատ ուրախ ենք աշխատելու այնպիսի նյութի հետ, ինչպիսին «Միկրոն» է: Մայքլն իսկապես մեծ նշանակություն էր տալիս չափսերին. լինեին դրանք «Յուրայի դարաշրջանի այգու» հսկա դինոզավրերը, թե  «Միկրոյի» փոքր մարդիկ», - ասել է Սփիլբերգը:

«Միկրոն» աշխարհին հայտնի է դարձել 2011-ին` այն ավարտել չհասցրած Քրայթոնի մահից երեք տարի անց: Վեպը, որը 20 շաբաթ գտնվում էր The New York Times-ի բեսթսելլերների ցանկում, ավարտին է հասցրել գրող Ռիչարդ Փրեսթոնը:

Սյուժեի համաձայն` «Միկրոն» գիտնականների խումբ է, որոնք համաձայնում են աշխատել Հավայան կղզիներում գործող խորհրդավոր ընկերությունում: Առաջին իսկ փորձի արդյունքում հերոսները փոքրանում են`  միջատի չափսեր ստանալով և ստիպված են գոյատևել ջունգլիներում:

 

Սթիվեն Սփիլբերգի կինոստուդիան կէկրանավորի «Յուրայի դարաշրջանի այգու» հեղինակի վերջին վեպը