Սիրել չի նշանակում նայել միմյանց, այլ` միասին նայել նույն ուղղությամբ. Անտուան դը Սենտ- Էքզյուպերիի լավագույն մտքերը
115 տարի առաջ այս օրը ծնվել է 20-րդ դարի ամենաանկեղծ և տաղանդավոր գրողներից մեկը` Անտուան դը Սենտ-Էքզյուպերին: Իր գրքերում տեղ են գտել ամենօրյա զգացմունքներն ու հույզերը, որոնք վերապրել է գրողը: AdMe.ru-ն այսօր հավաքագրել է լավագույն մեջբերումներն Էքզյուպերիի գրքերից, որոնցում ամփոփված է ֆրանսիացի գրողի ողջ կենսափորձն ու սերը մարդկության հանդեպ:
Մեծահասակների և երեխաների մասին.
1. Ես վախենում եմ լինել այնպիսին, ինչպիսին մեծերը, որոնց ոչինչ բացի թվերից չի հետաքրքրում:
2. Բոլոր մեծերն էլ սկզբում երեխա են եղել,պարզապես նրանցից քչերն են դրա մասին հիշում:
3. Երեխաները պետք է ներողամիտ գտնվեն մեծահասակների հանդեպ:
Սիրո մասին
4. Զգոն է միայն սիրտը. ամենակարևորն աչքերով չես տեսնի:
5. Իսկական սերն սկսվում է այնտեղ, որտեղ փոխադարձ ոչնչի չեն սպասում:
6. Սիրել չի նշանակում նայել միմյանց, սիրել նշանակում է միասին նայել նույն ուղղությամբ:
7. Սիրելի ծաղիկն առաջին հերթին մերժումն է բոլոր մյուս ծաղիկների:
8. Բաժանումը կսովորեցնի սիրել իրականում:
Ընկերության մասին
9. Իմ ընկերն ինձ երբեք ոչինչ չի բացատրել, երևի մտածում էր, որ ես էլ եմ իր նման:
10. Լավ է ընկեր ունենալ, նույնիսկ եթե շուտով մեռնելու ես:
11. Ընկերությունը ես ճանաչում եմ հիասթափությունների բացակայության, իսկ իրական սերը` նեղացնելու անհնարինության պարագայում:
«Փոքրիկ իշխանը». հետաքրքիր փաստեր ստեղծագործության մասին
1. «Փոքրիկ իշխանն» Էքզյուպերիի համար աննախադեպ աշխատություն էր, մինչ այդ նա մանկական գրքեր չէր գրում: Հեքիաթը գրվել է 1942-ին` Նյու Յորքում` գրողի մահից քիչ առաջ:
2. «Փոքրիկ իշխանը» համարվում է ֆրանսերենով ամենաընթերցված և ամենից շատ թարգմանված գիրքը: Այն թարգմանվել է 250 լեզվով, ինչպես նաև Բրայլի լեզվով` կույրերի համար:
3. Ողջ աշխարհում 1943-ից սկսած վաճառվել է «Փոքրիկ իշխանի» 140 մլն օրինակ:
4. Առաջին անգամ Էքզյուպերիի հանրահայտ ստեղծագործությունը թողարկվել է ոչ թե օրիգինալ տարբերակով, այլ` անգլերենով: Այն տպագրվել է 1943-ին` ԱՄՆ-ում` Reynal & Hitchcock հրատարակչության կողմից: Ֆրանսերենով հեքիաթը հրատարակվել է 1946-ին` Editions Gallimard հրատարակչության կողմից:
1944-ի հուլիսի 31-ին Սենտ- Էքզյուպերին մեկնել է հետախուզական թռիչքի և այլևս չի վերադարձել:










