Թոմ Քրուզը կնկարահանվի հայտնի Top Gun ֆիլմի շարունակությունում. Hollywood Reporter

13:22 • 29.06.15

Սկսվել են ամերիկյան «Լավագույն հրաձիգը» (Top Gun, 1986) ֆիլմի շարունակության սցենարի գրման աշխատանքները։ Ֆիլմի պրոդյուսեր Դևիդ Էլիսոնն ակնարկել է, որ լեյտենանտ Փիթ Միտչելի դերը կրկին կկատարի Թոմ Քրուզը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Hollywood Reporter-ին հղումով։

 

«Ջասթին Մարքսն այժմ գրում է ֆիլմի սցենարը։ Նոր ֆիլմում կգործարկվեն անօդաչու թռչող սարքեր, նորագույն ռոբոտ-ինքնաթիռներ, 5-րդ սերնդի ինքնաթիռներ»,- նշել է Էլիսոնը։

 

Ֆիլմի շարունակությունը նկարահանելու մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են 5 տարի առաջ։ Սակայն Paramount Pictures կինոընկերության խիստ լարված գրաֆիկի պատճառով նկարահանումներն անընդհատ հետաձգվել են։

 

Թոմ Քրուզը կնկարահանվի հայտնի Top Gun ֆիլմի շարունակությունում. Hollywood Reporter