Քաղցկեղով հիվանդ Խվորոստովսկին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

11:44 • 30.06.15

Աշխարհի ամենաճանաչված օպերային երգիչներից մեկը` Դմիտրի Խվորոստովսկին, ում մոտ օրեր առաջ բժիշկներն ախտորոշել են գլխուղեղի քաղցկեղ, շնորհակալություն է հայտնել իր բազմահազար երկրպագուներին` ցուցաբերած աջակցության համար:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, տաղանդավոր ռուս բարիտոնը համապատասխան գրառումն արել է ֆեյսբուքյան իր էջում:

 

«Սիրելինե՛րս, շնորհակա՛լ եմ ձեր աջակցության համար: Ձեր բոլոր բարի խոսքերն ու բարեմաղթանքները կպահեմ ինձ հետ ողջ բուժման ընթացքում»,- գրել է նա:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ ուռուցքաբանները մեկնաբանել են Խվորոստովսկու խոսելու և տեսողության հետ կապված խնդիրների մասին տեղեկությունը։ Նրանց վստահեցմամբ՝ կարևորը թանկարժեք ժամանակը չկորցնելն է։


Ուռուցքի տեսակը, որն ախտորոշվել է հայտնի երգչի մոտ, չի նշվում։ Սակայն հենց դրանից է կախված՝ ինչպիսին կլինի բուժումը և որքան արագ նա կապաքինվի։

Քաղցկեղով հիվանդ Խվորոստովսկին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին