Լոս Անջելեսում հոսպիտալացվել է Սարդ-մարդու հեղինակ Սթեն Լին

10:24 • 30.06.15

Լոս Անջելեսի հիվանդանոցներիցն մեկն է տեղափոխվել ամերիկացի գրող և սցենարիստ Սթեն Լին, ով ստեղծել է այնպիսի կերպարներ, ինչպես Սարդ-մարդը, Իքս մարդիկ և Երկաթե մարդը, գրում է Лента-ն։

 

92-ամյա Լին Սեդարս-Սինայ բուժկենտրոն է տեղափոխվել հունիսի 28-ին։ Հոսպիտալացման պատճառը եղել է վատ ինքնազգացողությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Մարտի 31-ին հաղորդվել էր, որ Լին կգրի նոր սուպերհերոսի մասին սերիալի սցենարը Carnival Films հեռուստաընկերության համար։ 10 մասից բաղկացած «Հաջողակը» խորագրով սերիալը կպատմի լոնդոնցի ոստիկանի մասին, որը գերունակություններ է ձեռք բերում։

Լոս Անջելեսում հոսպիտալացվել է Սարդ-մարդու հեղինակ Սթեն Լին