Marvel-ի ղեկավարը հայտնել է, որ կոմիքսների հետագա էկրանավորումներում ԼԳԲՏ կերպարներ կհայտնվեն

17:09 • 30.06.15

Marvel կոմիքսների ապագա էկրանավորումներում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) կերպարներ կհայտնվեն, գրում է lenta.ru-ն։

 

Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Քևին Ֆայգին Ant-Man ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Նա նշել է, որ նրանց ներկայությունը կոմիքսներում անխուսափելիորեն կանդրադառնա նաև դրանց հիման վրա նկարահանվող ֆիլմերի վրա։

 

Marvel-ի ղեկավարը նշել է, որ սովորաբար կոմիքսի հայտնվելուց հետո պահանջվում է առնվազն 5-10 տարի մինչ դրա էկրանավորումը։ Այդ պատճառով ԼԳԲՏ կերպարների մասնակցությամբ ֆիլմերը դուրս կգան մոտ 10 տարի անց։ 

 

Նույնասեռական կողմնորոշում ունեցող մի քանի կերպարներ արդեն կան Marvel-ի կոմիքսներում։ 

Marvel-ի ղեկավարը հայտնել է, որ կոմիքսների հետագա էկրանավորումներում ԼԳԲՏ կերպարներ կհայտնվեն