Մերկ մարմիններ՝ «միախառնված» բնապատկերներին. շվեյցարացի արվեստագետի աշխատանքը (լուսանկարներ)
Շվեյցարացի արվեստագետը ներկել է մոդելների մարմինները՝ համապատասխանեցնելով շրջակա միջավայրի գույներին, որից հետո մոդելները տեղավորվել են բնապատկերի որոշ հատվածներում, և այդ ամենը նա լուսանկարել է, գրում է Daily Mail-ը։
47-ամյա Ֆիլիպո Իոկոն մարդկանց մարմինները մի քանի տարի է՝ ներկում է բնապատկերներին համապատասխան գույներով։
Արվեստագետը ճանապարհորդել է Պուերտո Ռիկո, ԱՄՆ, Եվրոպա և շատ այլ երկրներ՝ գեղեցիկ բնապատկերներ գտնելու նպատակով։
Նա օգտագործում է ներկեր, կավ, հող և այլ միջոցներ՝ իր մոդելներին բնական տեսք հաղորդելու համար։
Ամեն մոդելին շպարելու աշխատանքը տևում է 1-8 ժամ՝ կախված բարդությունից։





















