Ինքնասպան եղած Ռոբին Ուիլյամսին սխալ ախտորոշում էր արվել

14:04 • 01.07.15

 EPA/TRACEY NEARMY

Հանրահայտ ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսին արված Պարկինսոնի հիվանդության ախտորոշումը բժշկական սխալ է եղել, հաղորդում է ТАСС-ը: Դիահերձման արդյունքները հայտնի են դարձել միայն այժմ:

 

Ուիլյամսին ծանր հիվանդության առկայության մասին հայտնելուց մի քանի ամիս անց նա ինքնասպան է եղել: Մեծ ճանաչում ձեռք բերած դերասանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել 2014 թվականի օգոստոսի 11-ին, կալիֆոռնիական Տիբուրոն քաղաքում գտնվող իր տանը։

 

Այժմ կալիֆոռնիական ԶԼՄ-ները հայտնում են, որ հենց Պարկինսոնի հիվանդության հայտնաբերման մասին տեղեկությունը կարող էր ամենաողբերգական ձևով ազդել 63-ամյա Ուիլյամսի վրա։

 

Դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ խոսքն այլ հիվանդության՝ ծերունական տկարամտության մի տեսակի մասին է:

 

Ռոբին Ուիլյամսի մահվանից մի քանի օր անց նրա կինը՝ Սյուզան Շնայդերը, հայտարարել է, որ դերասանը շատ էր մտահոգված իր մոտ Պարկինսոնի հիվանդության հայտնաբերման պատճառով:

 

 

 

Ինքնասպան եղած Ռոբին Ուիլյամսին սխալ ախտորոշում էր արվել