32.600.000 դոլար. Էնդի Ուորհոլի «1 դոլարը» վաճառվել է աստղաբաշխական գնով
Հայտնի բրիտանացի նկարիչ Էնդի Ուորհոլի «1 դոլար» ստեղծագործությունը Sotheby’s-ի կազմակերպած աճուրդի շրջանակում վաճառվել է 32.6 մլն դոլարով:
Ինչչպես հայտնում է lenta.ru-ն, 1962թ. ստեղծված կտավի մեկնարկային գինը եղել է 28 մլն դոլար:
Աղբյուրը մանրամասնում է, որ 1960-ական թվականների սկզբին Ուորհոլն ամերիկյան դոլարին նվիրված նկարների շարք է ստեղծել, որում ներառված է 10 աշխատանք: Հուլիսի 1-ին վաճառված «1 դոլարն» այդ կտավներից մեկն է:
Հայտնի է, որ ևս 8 կտավ վաճառվել են տարբեր տարիներին կազմակերպված աճուրդներում. դրանց ընդհանուր գումարը 53.6 մլն դոլար է։










