Իտալիայում Alfa Romeo մեքենաների թանգարան է բացվել
Իտալիայի Լոմբարդիա մարզի Արեզե քաղաքում հունիսի 30-ին 4 տարվա ընդմիջումից հետո բացվել է Alfa Romeo թանգարանը, որտեղ իտալական ավտոարտադրողի պատմությունը կներկայացվի 69 ցուցանմուշի օգնությամբ:
Ինչպես գրում է Euromag-ը` «Ժամանակի մեքենան-Ալֆա Ռոմեո պատմական թանգարան» անունը կրող թանգարանը վերաբացվել է ընկերության 105-ամյա գործունեության պատվին, ինչպես նաև նոր Giulia մոդելի թողարկման առթիվ:
Թանգարան այցելել հնարավոր կլինի ամեն օր, բացի երեքշաբթի օրվանից:










