Էմի Ուայնհաուսի հայրը երգչուհու մասին այլընտրանքային ֆիլմ կնկարահանի
Հանգուցյալ երգչուհի Էմի Ուայնհաուսի հայրը և նրա նախկին ընկեր ռեժիսոր Ռեգ Թրևիսը վավերագրական ֆիլմ կնկարահանեն նրա մասին, հաղորդում է gazeta.ru-ն։
Միչ Ուայնհաուսը որոշել է ֆիլմ նկարահանել իր դստեր մասին, քանի որ գոհ չէ Ասիֆ Կապադիայի «Էմի» վավերագրական ֆիլմից, որը համաշխարհային էկրան է բարձրանալու այս հանգստյան օրերին: Mirror թերթի աղբյուրի համաձայն՝ «Միչը և Ռեգը պատրաստվում են ուղղել Կապադիայի թույլ տված բոլոր անճշտությունները»։
Ավելի վաղ The Guardian-ին տված հարցազրույցում 2011 թվականին ալկոհոլից թունավորումից մահացած երգչուհու հայրն իր դժգոհությունն էր հայտնել Կապադիայի ֆիլմի վերաբերյալ։ «Հեղինակները պետք է ամաչեն: Դուք կարող էիք հիանալի ֆիլմ ստանալ, իսկ արեցիք սա»,- ասել էր նա։










