Միլա Կունիսը և Էշթոն Քութչերը կրկին ծնող կդառնան. ԶԼՄ-ներ
Լուսանկարը՝ AFP-ի
Միլա Կունիս և Էշթոն Քութչեր աստղային զույգը կրկին երեխա է սպասում, նշում է Hollywood Life-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
Աղբյուրը հայտնում է, որ Կունիսը չի օգտագործում ալկոհոլ, շատ է ուտում և ընկերների հարցերին ժպիտով է պատասխանում։ Նշվում է նաև, որ զույգը սպասում է ոչ թե մեկ երեխայի, այլ երկվորյակների, փոխանցում է Газета-ն։
Զույգն արդեն դուստր ունի՝ Վայաթ Իզաբելը, ով ծնվել է 2014թ. սեպտեմբերին։










