Հայ լուսանկարչուհին կադրում «վերամիավորել է» Ցեղասպանությունից փրկվածներին և նրանց կորցրած հողերը. լուսանկարներ

18:40 • 02.07.15

«Մի լուսանկարչի անձնական փորձը` գտնել Հայոց ցեղասպանությունից փրկվածներին` 100 տարի անց». նման խորագրով անդրադարձ է ներկայացրել Smithsonian Mag-ը:

 

Աղբյուրը ներկայացնում է Հայց ցեղասպանության համառոտ պատմությունը և ամերիկահայ լուսանկարիչ Դիանա Մարկոսյանի աշխատանքը, որի պապի հայրը փրկվել է Ցեղասպանությունից:


Մարկոսյանը Հայոց ցեղասպանությունը փորձել է արձանագրել` ողջ մնացածների դիմանկարներով:

 

Որոշ` դեռ ողջ վերապրածների Մարկոսյանը գտել է նաև Հայաստանում: Այնուհետև Մարկոսյանը ճամփորդել է այն վայրեր, որտեղից տվյալ մարդիկ ժամանակին փախել էին և այդ կերպ «վերամիավորել է» մարդկանց ու իրենց հայրենիքը:


 

Հայ լուսանկարչուհին կադրում «վերամիավորել է» Ցեղասպանությունից փրկվածներին և նրանց կորցրած հողերը. լուսանկարներ