Հոլիվուդում սկսվել են «Մոնոպոլիա» խաղի մասին ֆիլմի ստեղծման աշխատանքները

14:15 • 02.07.15

Լուսանկարը՝ TIM BRAKEMEIER/EPA/TASS-ի


Հոլիվուդում սկսվել են «Մոնոպոլիա» սեղանի խաղի էկրանավորման նախագծի իրականացման աշխատանքները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Սցենարը կազմելը հանձնարարվել է նորզելանդացի Էնդրյու Նիկոլին»,- նշում են ԶԼՄ-ները։

 

Նոր ֆիլմի աշխատանքային անվանումն է «Մոնոպոլիա»։ Այն պատմում է մի երիտասարդի մասին, ով հաջողության է հասնում կյանքում և խուսափում է բանտից շնորհիվ այդ խաղի։ Ֆիլմում տեղի է ունենում իրականության և խաղի միաձուլում, որը ստեղծում է յուրահատուկ իրավիճակներ։

 

Նկարահանումները պետք է սկսվեն ընթացիկ տարվա վերջին։ Նախագծի հեղինակներն են խաղի հեղինակ Hasbro ընկերությունը և  Lionsgate կինոստուդիան։


 

Հոլիվուդում սկսվել են «Մոնոպոլիա» խաղի մասին ֆիլմի ստեղծման աշխատանքները