Երգչուհի Ռիհանան 100 մլն սինգլ է վաճառել ԱՄՆ-ում

08:58 • 02.07.15

AP

«Գրեմմիի» մրցանակակիր երգչուհի Ռիհանան դարձել է ոլորտի առաջատարը, քանի որ նրա վաճառված երգերի ընդհանուր քանակը հասել է 100 միլիոն օրինակի: Այդ մասին ասված է Ձայնագրման ոլորտի ամերիկյան ասոցիացիայի կայքում, հաղորդում է gazeta.ru-ն։

 

27-ամյա երգչուհին գլխավորել է թողարկված երգերի համար ամենաշատ մրցանակներն ունեցող կատարողների ցանկը: Երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են Թեյլոր Սվիֆթը և Քեթի Փերին։

 

Նշվում է, որ վարկանշային ցանկում հաշվի է առնվում ԱՄՆ-ում վաճառված երգի օրինակների քանակը: Ռիհանան 10-ամյա կարիերայի ընթացքում 37 երգ է թողարկել, ասված է հաղորդագրությունում:

 

«Սա պատմական ձեռքբերում է և վկայում է արտակարգ կարիերայի մասին»,- հայտարարել է ասոցիացիայի նախագահ Քերի Շերմանը։

 

 

Երգչուհի Ռիհանան 100 մլն սինգլ է վաճառել ԱՄՆ-ում