Ռուսաստանի Առաջին ալիքի լրագրողին արտաքսել են Ուկրաինայից

00:27 • 02.07.15

Ռուսաստանի Առաջին ալիքի լրատվական ծառայության թղթակցին արտաքսել են Ուկրաինայից` «հակաուկրաինական գործունեության համար»:

 

Interfax-ը մանրամասնում է, որ Ալեքսանդրա Չերեպնինա անունով թղթակիցը չի կարողանա Ուկրաինա վերադառնալ առաջիկա 3 տարում:

 

Այսօր ավելի վաղ հեռուստաալիքը կորցրել էր կապը լրագրողուհու հետ, սակայն այնուհետև նա հայտնաբերվել էր: Այդ ընթացքում լուրեր էին տարածվել, թե նրան առևանգել են Կիևի սեփական բնակարանից տեղի անվտանգության ծառայության աշխատակիցները:

 

Առաջին ալիքը պնդում է, թե լրագրողուհու տանից կորել են նրա բոլոր իրերը: Հայտնի է, որ երեկոյան չվերթով նրան Կիևից Ռուսաստան են ուղարկել:

 

Ռուսաստանի Առաջին ալիքի լրագրողին արտաքսել են Ուկրաինայից