«Իսլամական պետությունը» ոչնչացնում է Պալմիրայի հնագույն գանձերը (լուսանկարներ)

11:31 • 03.07.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն իրենց կողմից գրավված սիրիական Պալմիրա քաղաքում ոչնչացրել են առնվազն 6 հնագույն արձան։ Արվեստի գործերի ոչնչացման լուսանկարները հրապարակվել են սոցկայքերում։

Իսլամիստները հայտարարել են, որ արձաններն առգրավել են, երբ փորձել են դրանք դուրս բերել քաղաքից, գրում է Вести-ն։

Բրիտանական BBC ալիքի տեղեկություններով՝ գրոհայինները ոչնչացրել են նաև 2.000 տարի առաջ ստեղծված առյուծի քանդակը, որը հայտնի է «Ալաթ առյուծ» անունով։

Սիրիայի հնագույն իրերի և թանգարանների վարչության տնօրեն Մաամուն Աբդելքարիմն այդ քանդակի ոչնչացումն անվանել է «առավել լուրջ հանցագործություն, որն իրականացրել է ԻՊ-ն ընդդեմ Պալմիրայի ժառանգության»։

Մոտ 3 մ բարձրությամբ և 15 տոննա կշռող արձանը հայտնաբերվել է 1977-ին լեհ հնագետների կողմից Ալաթ վանքի վայրում պեղումների ժամանակ։

ֆոտոշարքը՝ elcomercio.pe-ի
 
El Estado Islámico destruye estatuas milenarias en Palmira

[Foto] El Estado Islámico destruye estatuas milenarias en Palmira