Վիտասի տեսահոլովակը գրավել է ամերիկացի օգտատերերին (տեսանյութ)
Ամանորյա համերգներից մեկի ժամանակ ռուս երգիչ Վիտասի կատարմամբ «Յոթերորդ տարր» երգի ձայնագրությունը մեծ տարածում է գտել ԱՄՆ-ի օգտատերերի շրջանում։ Ամերիկյան The Soup հեռուստաշոուի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը հավանել է ավելի քան 3.000 օգտատեր։ Եվս 11.000 մարդ կիսվել է ձայնագրությունով, գրում է Лента-ն։
Ձայնագրությունը տեղադրվել է հետևյալ գրառմամբ՝ «Մենք չգիտենք՝ ինչ է այստեղ կատարվում, սակայն չենք կարողանում կտրվել»։
Հոլովակը մեկնաբանել են ավելի քան 2.000 անգամ։ Բազմաթիվ մեկնաբանություններում ակնարկում են կատարողի թմրանյութային կախվածության մասին։ Ձայնագրությունն արվել է 2001-ին։










