Համալիրում տեղի ունեցավ Բեթ Հարթի մենահամերգը. աստղը բեմ դուրս եկավ հայկական խորհրդանիշ նռան կախազարդով

00:08 • 04.07.15

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ բլյուզի՝ համաշխարհային մեծության աստղ Բեթ Հարթի առաջին մենահամերգը։

 

Աստղը բեմ դուրս եկավ հայկական խորհրդանիշ նռան խոշոր կախազարդով և ողջույնի խոսքի ընթացքում ասաց, որ չափազանց հիացած է Հայաստանով, հայերի հյուրընկալությամբ ու ջերմությամբ։

 

Նա երդվեց, որ Հայաստանն իր այցելած լավագույն վայրն է՝ իր ասածը հաստատելով երկու-երեք անգամ խաչակնքվելով։

 

Ի դեպ երգչուհին «Leave the light on» երգի ավարտին չկարողացավ զսպել արցունքները՝ ասելով, որ հանդիսատեսը ստիպեց իրեն արտասվել:


Հայ հանդիսատեսի համար երևի թե ամենատպավորիչն այն էր, երբ Բեթը բեմ հրավիրեց երեք զինվորական երիտասարդի, ովքեր կատարեցին «Երևանի սիրուն աղջիկ» երգը, իսկ երգչուհին տանգո պարեց իր ամուսնու հետ:


Համերգի ավարտը ևս շատ հիշվող էր. քառասներեքամյա երգչուհին իր մենախոսության մեջ ասաց, որ կյանքում բազմաթիվ լավ ու վատ բաներ է արել, բայց Աստված այնուամենայնիվ սիրում է նրան, քանզի իր ամուսնու նման անձնավորություն է նվիրել՝ ձոնելով նրան «My California» երգը։


Համերգն ավարտվեց զույգի համբույրով:




 

Համալիրում տեղի ունեցավ Բեթ Հարթի մենահամերգը. աստղը բեմ դուրս եկավ հայկական խորհրդանիշ նռան կախազարդով