Ֆրանսիայի Շամպայն և Բուրգունդիա գինեգործական շրջաններըներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում
Ֆրանսիայի Շամպայն և Բուրգունդիա աշխարհահռչակ գինեգործական շրջանները այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում են ներառվել:
«Գազետա»-ն, L'Union-ի փոխանցմամբ, հայտնում է, որ Բոննում Համաշխարհային ժառանգության հանձնաժողովը որոշում է կայացրել նշված շրջանները ընդգրկել ՄԱԿ-ի այդ կառույցի ցուցակում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում են հայտնվել մասնավորապես Շամպայնի բնապատկերները, ժայռերում կերտված տներն ու մառանները, որտեղ 17-րդ դարից սկսած գինիներ են արտադրվում:
Բուրգունդիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում հայտնվել է «կենդանի մշակութային լանդշաֆտ» անվանակարգով` իր խաղողի այգիների համար:
Շամպայնի և Բուրգունդիայի իշխանությունները այս առիթով հույս են հայտնել, թե նորությունը կնպաստի նաև իրենց շրջաններ զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը:










