Երգչուհի Զեմֆիրան բեմում ուկրաինական դրոշ է թափահարել (լուսանկար, տեսանյութ)
Ռուսաստանի ռոք երաժիշտ և երգչուհի Զեմֆիրան Թբիլիսիում կայացած համերգի ժամանակ բեմ է դուրս բերել Ուկրաինայի դրոշը և սկսել թափահարել, գրում է korrespondent.net-ը։
Նշվում է, որ երգչուհին համերգ է տվել Tbilisi Open Air 2015 փառատոնի շրջանակում, որն օրերս անցկացվում է Վրաստանում։
Կատարելով «Հետաքրքիր է, ինչպե՞ս ես այնտեղ» երգը՝ երգչուհին վերցրել է Ուկրաինայի դրոշը հանդիսատեսի ձեռքից, որից հետո այն կախել է խոսափողի հենակի վրա։











