Լոս Անջելեսում մահացել է Մայքլ Դուգլասի մայրը՝ դերասանուհի Դիանա Դուգլասը

15:52 • 05.07.15

Լոս Անջելեսում 92 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է ամերիկացի դերասանուհի Դիանա Դուգլասը, հայտնել է նրա որդու՝ դերասան Մայքլ Դուգլասի պրոդյուսերական ընկերությունը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ դերասանուհին մահացել է ծերանոցում՝ լոսանջելեսյան Վուդլենդ Հիլզ շրջանում:

Դիանա Դուգլասն իր կարիերան սկսել է 1942-ին և նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում: Իր վերջին աշխատանքում՝ «Ընտանեկան արժեքներ» սերիալում, որը էկրաններին է եղել 2003-ին, Դուգլասը նկարահանվել է որդու՝ Մայքլի և նախկին ամուսնու՝ Քիրքի հետ: 2008-ից նա թողել է դերասանական կարիերան:

Լոս Անջելեսում մահացել է Մայքլ Դուգլասի մայրը՝ դերասանուհի Դիանա Դուգլասը