Էլզա անունը 100 տարվա մեջ առաջին անգամ տարածված է դարձել ԱՄՆ-ում՝ շնորհիվ «Սառցե սիրտը» մուլտֆիլմի

16:43 • 05.07.15

Էլզա անունը 1917-ից ի վեր առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ-ում տարածված 500 ամենահայտնի անունների ցուցակում, գրում է Газета-ն՝ հղում անելով երկրի սոցիալական ապահովության գործակալության տվյալներին:

2014-ին ավելի քան 1000 ընտանիք իր նորածին դուստրերին անվանել է Էլզա, և այդ անունը բարձրացել է մինչև 286-րդ հորիզոնական: Դա կապված է 2013-ի վերջին թողարկված «Սառցե սիրտը» մուլտֆիլմի հետ, որում գլխավոր հերոսուհին նույնպես այդ անունն ունի: Էլզա արքայադստեր քրոջ՝ Աննայի անունն այդքան էլ մեծ ուղի չի անցել՝ բարձրանալով 35-ից 34-րդ հորիզոնական:

Նշվում է նաև, որ մուլտֆիլմից հայտնի ձնեմարդ Օլաֆի անունով են անվանել 22 նորածին տղաների, իսկ Սվեն եղնիկի անունով՝ 55 նորածինների:

 

Էլզա անունը 100 տարվա մեջ առաջին անգամ տարածված է դարձել ԱՄՆ-ում՝ շնորհիվ «Սառցե սիրտը» մուլտֆիլմի