Հոլիվուդում կթողարկվի Hello Kitty լիամետրաժ ֆիլմ

13:54 • 05.07.15

Հոլիվուդում կթողարկվի լիամետրաժ անիմացիոն ֆիլմ հայտնի ճապոնական հերոս Քիթի կատվի մասին:

Հատուկ այդ նպատակով Hello Kitty բրենդի սեփականատերը՝ Sanrio ընկերությունը, հունիսին ԱՄՆ-ում հիմնել է Sanrio Media & Pictures Entertainment դուստր ընկերությունը, գրում է Корреспондент-ը:

Ընկերությունը մտադիր է ինքնուրույն ֆինանսավորել նախագիծը, որի գլխավոր հերոսուհին կլինի սպիտակ հայտնի կատուն: Ֆիլմի բյուջեն կկազմի 160-240 մլն դոլար:

Նոր ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2019-ին:

Հոլիվուդում կթողարկվի Hello Kitty լիամետրաժ ֆիլմ