Անժելինա Ջոլին կմարմնավորի Եկատերինա 2-րդին

12:09 • 05.07.15

Դերասանուհի Անջելինա Ջոլին կմարմնավորի Եկատերինա 2-րդին՝ կայսրուհու անձնական կյանքի մասին պատմող ֆիլմում. տեղեկացնում է Daily Mail-ը։  

Ինչպես տեղեկացնում է պարբերականը՝ ֆիլմը նվիրված է լինելու «նիմֆոմանուհի» Եկատերինա կայսրուհու սկանդալային  սիրային կյանքին։

Նոր ֆիլմը նկարահանվելու է Սայմոն Սեբագ-Մոնտեֆիորեի գրքի հիման վրա։

«Ես ուրախ եմ, որ Անջելինան ընտրել է իմ ստեղծագործությունը, քանի որ դա իմ առաջին գիրքն էր ու այն սիրո պտուղ էր»,-ասել է հեղինակը։

Նշվում է, որ Ջոլին ցանկանցել է Եկատերինա 2-րդ դերը խաղալ դեռևս 9 տարի առաջ։

Մինչ նա Եկատերինայի դերը կատարել են դերասանուհիներ Մարլեն Դիտրիխը, Բեթ Դեյվիսը, Տալուլա Բենկհեդը, Կատրին Դենևը և Քեթրին Զետա-Ջոնսը։

 

Անժելինա Ջոլին կմարմնավորի Եկատերինա 2-րդին