Blur-ի վոկալիստին հեռացրել են բեմից՝ համերգն ավարտելուց հրաժարվելու համար (տեսանյութ)
Բրիտանական Blur ռոք խմբի վոկալիստ Դեյմոն Ալբարնին հեռացրել են բեմից Դանիայում Roskilde փառատոնին իր ելույթի ժամանակ: Անվտանգության աշխատակիցները ստիպել են երաժշտին հեռանալ բեմից, երբ նա հրաժարվել է ավարտել իր հինգժամանոց ելույթը, գրում է lenta.ru-ն:
Ալբարնը ելույթ է ունեցել իր երաժշտական նախագծով՝ Africa Express խմբով: Հուլիսի 5-ի առավոտյան մոտ ժամը 4-ին միջոցառման կազմակերպիչները զգուշացրել են նրան, որ ժամանակն է ավարտել ելույթը:
Ալբարնը հայտարարել է, թե «թքած ունի»։ «Թքած, որ մեկն այնտեղ խոսում է: Եթե դուք ցանկանում եք շարունակություն, դուք կստանաք դա»,- ասել է նա: Սակայն մեկ րոպե անց անվտանգության աշխատակիցները բարձրացրել են երաժշտին և ձեռքերի վրա դուրս հանել բեմից։










