Մակարևիչի ներկայացուցիչը հերքել է երգչի մահվան մասին լուրերը

11:05 • 06.07.15

Երգիչ Անդրեյ Մակարևիչի ներկայացուցիչը հերքել է նրա մահվան մասին տեղեկությունը, որը հրապարակել է Վալերի Գրուշինի անվան փառատոնի պաշտոնական կայքը, գրում է gazeta.ru-ն:

 

«Մի խոսքով՝ Գրուշինի փառատոնի կայքը կոտրել են ինչ-որ հիմարներ: Նորմալ մարդիկ նման բան չէին հրապարակի: Ուրիշ ոչինչ երկրում տեղի չի ունենո՞ւմ: Ուրիշ բան չունե՞նք խոսելու»,- նշել է երաժշտի մամուլի քարտուղար Անտոն Չերնինը:

 

Փառատոնի կայքում տեղեկություն է հայտնվել, թե Մակարևիչը սպանվել է սեփական շքամուտքի մոտ: Հայտարարությունը հրապարակած չարագործները նաև հայտնել են դրամական միջոցներ հավաքելու մասին:

 

Փառատոնի կազմակերպիչները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը։

Մակարևիչի ներկայացուցիչը հերքել է երգչի մահվան մասին լուրերը