Հայազգի Կատերինա Փոլադյանը մասնակցում է գրականության հեղինակավոր մրցույթի

11:04 • 06.07.15

Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքում անցկացվում է գրականության ոլորտում հայտնի մրցույթ։ Ֆավորիտներից մեկն է համարվում Գերմանիայում հայտնի գրող և դերասանուհի Կատերինա Փոլադյանը, ով տեղափոխվել է Մոսկվայից, գրում է Deutsce Welle-ն։

 

Փոլադյանին գերմանական ԶԼՄ-ներում սովորաբար ներկայացնում են որպես «ռուս-գերմանացի գրող և դերասանուհի»։ Կարծես նա նույնպես դեմ չէ դրան, թեև նրա նախնիները ոչ թե ռուս են, այլ հայ։

 

Կատերինան ծնվել է Մոսկվայում, հայերեն գրեթե չգիտի և, լինելով Հայաստանում, խոսել է ռուսերեն։ Ռուսերեն շատ լավ է խոսում, սակայն գրում է միայն գերմաներեն։ Փոլադյանը Գերմանիա է ժամանել դեռևս 1970-ականների վերջին, այստեղ ավարտել է ուսումնարանն ու համալսարանը։ Նա խաղում է թատրոնում, նկարահանվում է կինոյում և այժմ գրում է իր 3-րդ վեպը։

 

Փոլադյանի՝ ավանդական գերմանալեզու գրականության փառատոնին մասնակցելու փաստն արդեն իսկ մեծ հաջողություն է։ Այստեղ անհատապես են հրավիրում։ Հեղինակները ներկայացնում են իրենց նոր, դեռևս չհրապարակված ստեղծագործությունները, կարդում են հրապարակայնորեն, այնուհետև հանրությունը՝ պրոֆեսիոնալ ժյուրիի հետ միասին, որոշում է՝ ով է ստանալու հեղինակավոր մրցանակը, որը կրում է Ինգեբորգ Բախմանի անունը։ 

 

Այս յուրահատուկ մրցույթի հաղթողը, որին այս տարի մասնակցում է 14 գրող, ստանում է 25.000 եվրո։


 

Հայազգի Կատերինա Փոլադյանը մասնակցում է գրականության հեղինակավոր մրցույթի