Դերասան Բիլ Կոսբին կանանց խմիչքի մեջ քնաբեր է խառնել՝ նրանց սեքսի դրդելու համար

11:03 • 07.07.15

Ամերիկացի դերասան Բիլ Կոսբին խոստովանել է, որ քնաբեր է օգտագործել, որպեսզի կանանց դրդի սեքսի, գրում է Interfax.ru-ն:

 

Դատական փաստաթղթերի համաձայն՝ Կոսբին այդ մասին խոստովանել է 2005 թվականին:

 

77-ամյա կատակերգու դերասանը մեղադրվում է ավելի քան երկու տասնյակ սեռական հանցագործությունների մեջ: Դրանց թվում է առանց տուժողի իմացության դեղերի խառնումը և բռնաբարությունը: Որոշ միջադեպեր տեղի են ունեցել ավելի քան քառասուն տարի առաջ։

 

Դերասան Բիլ Կոսբին կանանց խմիչքի մեջ քնաբեր է խառնել՝ նրանց սեքսի դրդելու համար