Դերասանուհի Ամանդա Պետերսոնին մահացած են գտել իր տանը

12:11 • 07.07.15

Քառասուներեք տարեկանում կյանքից հեռացել է 1987թվականի «Չես կարող գնել իմ սերը» ֆիլմի աստղ Ամանդա Պետերսոնը: Նրա մարմինը հայտնաբերվել է Կոլորադոյի Գրիլի քաղաքում գտնվող իր տանը, գրում է The Daily Mail-ը:

 

Նրա հայրը պատմել է TMZ-ին, որ իրենք անհանգստացել են, երբ երկու օր լուր չեն ունեցել Ամանդայից: Մահվան պատճառը դեռ չի հայտարարվել, սակայն նրա հայրն ասել է, որ Ամանդան վերջին երկու տարիներին տառապել է մի շարք խնդիրներից, այդ թվում՝ թոքաբորբ, քնի ժամանակ շնչականգ:

 

Ամանդա Պետերսոնը մեծ ճանաչում է ձեռք բերել դեռահասների շրջանում «Չես կարող գնել իմ սերը» ֆիլմում իր դերակատարությունից հետո: 1994 թվականին նա հեռացել է Հոլիվուդից, այնուհետև ամուսնացել և երկու երեխա ունեցել:

 

Early days: She left Hollywood in 1994 (above in Can't Buy Me Love) and moved back home, later marrying her second husband David Hartley and having two children

Amanda Peterson

Amanda Peterson