Ուկրաինական «Բումբոքս» խումբը համերգ կտա Բաթումում

13:35 • 07.07.15

Ուկրաինական հայտնի «Բումբոքս» խումբը հուլիսի 30-ին համերգ կտա Վրաստանի Բաթում քաղաքում, հայտնում է sputnik-georgia.ru-ն։


Միջոցառման կազմակերպիչները խոստանում են, որ տոմսերի վաճառքը կսկսվի շուտով։ Անվճար տոմս ստանալ ցանկացողները կարող են մասնակցել մրցույթի։

 

«Մրցույթի կանոնները շատ պարզ են. նկարահանում եք հոլովակ, որում ասում եք՝ ինչու եք գնում «Բումբոքս»-ի համերգին, իսկ հետո հոլովակը տեղադրում եք միջոցառման Facebook-յան էջում»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Տեսահոլովակների հեղինակները կգնահատվեն հավանությունների շնորհիվ։ Հաղթողը կստանա after party-ի տոմս։ Երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա համերգի 3 տոմս, 3-րդ տեղը՝ 2 տոմս, 4-րդ տեղը՝ 1 տոմս։

 

 

Ուկրաինական «Բումբոքս» խումբը համերգ կտա Բաթումում