Հյու Ջեքմանի կինն արգելել է նրան նկարահանվել Անջելինա Ջոլիի հետ
Դերասան Հյու Ջեքմանին և նրա կնոջը՝ Դեբորա Լի Ֆերնեսին, համարում են շոու բիզնեսի ամենաամուր զույգերից մեկը։ Ավստրալական հեռուստաընկերությամբ հեռարձակվող Today Show ծրագրի ընթացքում դերասանի կինը պատմել է՝ ինչպես է իրենց հաջողվել պահպանել ամուսնությունը, փոխանցում է Вести-ն։
Հաղորդավար Լիզա Ուիլքինսոնը հարցրել է՝ ինչպիսի զգացողություններ են լինում, երբ տեսնում ես, որ քո 2-րդ կեսն էկրանին համբուրվում է մեկ այլ մարդու հետ։ Ֆերնեսը կատակով պատասխանել է. «Ես ասել եմ Հյուի գործակալին, որ չեմ թույլատրում իմ ամուսնուն աշխատել Անջելինա Ջոլիի հետ»։
Նրա խոսքով՝ այդպիսին է դերասանի աշխատանքը, սակայն եթե քո կողքին կա համապատասխան մարդ, կարող ես հաղթահարել բոլոր դժվարությունները։ Դերասանուհին նշել է, որ իրենք ամուսնու հետ երբեք չեն բաժանվել 2 շաբաթից ավելի։ Ամուսինները կարծում են, որ հենց դա է օգնել իրենց պահպանել ամուսնությունը։










