Շվեդ նկարիչն արվեստի գործեր է ստեղծում խխունջների պատյանին (լուսանկարներ)

18:40 • 07.07.15

Շվեդ նկարիչ Ստեֆան Սիվերուդը որոշել է ուշագրավ փորձարկում անել բնության հետ` խխունջի պատյանն օգտագործել որպես կտավ:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, տղամարդը գրեթե միշտ աննկատ մնացող խխունջներին պարզապես դարձրել է անճանաչելի` նրանց պատյանները գունավորելով ու դրանց վրա           թեմատիկ պատկերներ նկարելով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Սիվերուդը նկարազարդել է իր այգում բնակվող 70-ից ավելի խխունջի: Նրա խոսքով՝ նրանք այնքան աննկատ են, որ հաճախ են ընկնում ոտքի տակ ու տրորվում: Ուստի՝ Սիվերուդը որոշել է վառ գույներ հաղորդել դրանց պատյաններին, որպեսզի խխունջները հեշտնկատելի լինեն ու չտրորվեն:

Շվեդ նկարիչն արվեստի գործեր է ստեղծում խխունջների պատյանին (լուսանկարներ)