Մահացել է «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի պրոդյուսեր Ջերի Վայնտրաուբը
ԱՄՆ Սանտա-Բարբարա քաղաքում 77 տարեկանում մահացել է ամերիկացի պրոդյուսեր Ջերի Վայնտրաուբը, գրում է korrespondent.net-ը: Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը:
Պրոդյուսերն աշխատել է «Օուշենի 11 ընկերները», «Նեշվիլ» և այլ ֆիլմերի վրա:
Կինոարտադրությունից բացի նա համագործակցել է ամերիկյան էստրադայի այնպիսի հայտնի աստղերի հետ, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին և Ֆրենկ Սինատրան։
Ջերի Վայնտրաուբը ծնվել է 1973 թվականին Նյու Յորքում: 1985 թվականին նա գլխավորել է United Aritists կինոստուդիան: Հինգ ամիս անց նա ստիպված է եղել լքել ընկերությունը՝ ղեկավարությունում կոնֆլիկտի պատճառով:










