Արաբ երգիչն իր տեսահոլովակը նկարահանել է Հայաստանում (տեսանյութ)
«Խաբար Արմանին» հայտնում է Rotana Records արաբական մեդիահսկան առաջին անգամ և ամբողջությամբ տեսահոլովակ է նկարահանել Հայաստանում:
Տեսահոլովակը արաբ երգիչ Ուալիդ ալ-Շամիի «Շնորհավոր թախիծ» (Mabrouk Lel Hozn) երգի հիման վրա է:
Տեսահոլովակում մասնավորապես կարելի է նշմարել Գառնու տաճարը և Երևանի Հանրապետության հրապարակը:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ լիբանանյան հայտնի փառատոնին արաբ նշանավոր երգչուհին կատարել է Ինգա և Անուշ Արշակյանների «Մենք ենք ու սարերը մեր» ստեղծագործությունը:










